Արմենականները շնորհավորում են Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանին

Այսօր Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բարիս Առուշանյանի ծննդյան 74–րդ տարեդարձն է։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը ջերմորեն շնորհավորում է արցախյան շարժման ակունքներում հաստատակամորեն կանգնած, իր գործունեությունն Արցախի պետականաշինությանը նվիրած՝ Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանին։

Վստա՛հ ենք, որ Բորիս Առուշանյանը՝ հավատարիմ արմենական ակունքներին, այն նվիրյալներից է, ով դեռ անելիք ունի Արցախի պետականաշինության, Արցախը որպես սուվերեն պետություն պահելու և կայացնելու գործում։