• +374-44-088-575
  • info@armenakan.am
  • ՀՀ, ք․ Երևան
Մեր մասին
Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանի ինքնակենսագրությունը

Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանի ինքնակենսագրությունը

     Ծնվել եմ 1948 թ․ նոյեմբերի 25 իմ ԼՂՀ Ասկերանի շրջանի Ռեվ գյուղում։ 1966 թ․ արծաթե մեդալով ավարտել եմ Ստեփանակերտի 2 միջ դպրոցը։ Այդ ընթացքում եղել եմ ԼՂՒՄ վոլեյբոլի չեմպիոն, մասնակցել եմ օլիմպիադաներին եվ զբաղեցրել առաջին տեղը ֆիզիկայից եվ երկրորդ տեղը մաթեմատիկայից։ 1966 թ․ ընդունվել եմ Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի էլեկտրոնային տեխնիկայի ֆակուլտետը։ 1972 թ․ ավարտել եմ եվ աշխատանքի անցել Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես ինժեներ նախագծող, ապա տեղամասի պետ, տեխնիկական բաժնի պետ, իսկ 1978թ նշանակվել գլխավոր ինժեներ։ 1987թ․ ընտրվել եմ գործարանի տնօրեն։ Զուգահեռ ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտին կից հատուկ տնտեսագիտական ֆակուլտետը, Ւստրա /Մոսկվայի մարզ/ քաղաքում կառավարման կատարելագործման դասընթացները։ Մոսկվայում ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում գյուտարարության համար պարգեվատրվել եմ բրոնզե մեդալով։ 1988 մարտ ամսին ընտրվել եմ ԿՌՈԻՆԿ կոմիտեի գործադիր վարչության անդամ, իսկ մայիս ամսից Տնօրենների խորհրդի նախագահ։ 1989թ․ սեպտեմբերից մինչեւ 1990թ․ հուլիս սովորել եմ ԽՍՀՄ ժողտնտեսության Ակադեմիայում, միաժամանակ ավարտելով մենեջերական դասընթացները Իտալիայում։ 1990թ․ նշանակվել եմ ՀՀ հատուկ տնտեսական ծրագրերի Պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ստեփանակերտում։

    1991թ․ դեկտեմբերին ընտրվել եմ ԼՂՀ ԳԽ պատգամավոր, իսկ 1992թ․ հունվարին ՆԽ նախագահի առաջին տեղակալ։ 1992թ․ օգոստոսին նշանակվել եմ ՊՊԿ նախագահի առաջին տեղակալ մինչեւ 1995թ․ հունվար։ Միաժամանակ ղեկավարել եմ Հայաստան հիմնադրամի աշխատանքները Արցախում։ 1995թ․ ապրիլին երկրորդ անգամ ընտրվել եմ ԼՂՀ ԳԽ պատգամավոր, իսկ 1996թ․ ընտրվել ԳԽ նախագահի առաջին տեղակալ։ Սեպտեմբերին հրաժարական եմ ներկայացրել եվ ընտրություններում առաջադրվել ԼՂՀ նախագահի թեկնածու։ Աշխատել եմ նաեվ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնակատար /2000-2001/, Տնտեսական եվ կառուցվածքային բարեփոխումների նախարար /2001-2002/, ֆինանսների եվ էկոնոմիկայի փոխնախարար։ 2004 թ փետրվարին նշանակվում է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ եվ պաշտոնավարել մինչեւ 2022թ․ փետրվար։

     1992թ․ հուլիսից մինչեւ 1993 թ․  մարտ չորս անգամ ղեկավարել եմ ԼՂՀ պատվիրակությունը Հռոմում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում։ 1999թ․ հիմնադրել եմ Արցախի Արմենական կուսակցությունը, որի նախագահն եմ առ այսօր։ 1994թ․ ընտրվել եմ ՀՀ ինժեներական Ակադեմիայի թղթակից անդամ։

     Պարգեվատրվել եմ ՀՀ Անանիա Շիրակացի, ԼՂՀ Մխիթար Գոշ, Երախտագիտություն, Մայրական Երախտագիտություն մեդալներով, ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանով եվ մի շարք այլ պարգեվներով։ Ամուսնացած եմ, ունեմ չորս երեխա։