• +374-44-088-575
  • info@armenakan.am
  • ՀՀ, ք․ Երևան
Նորություններ
«Կարճաժամկետ հեռանկարում պետք է կառուցենք Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը». քաղաքագետ

«Կարճաժամկետ հեռանկարում պետք է կառուցենք Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը». քաղաքագետ

    Կարճաժամկետ հեռանկարում պետք է կառուցենք Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը. նոր դաշնակիցներ, տարածաշրջանային ռազմա-քաղաքական դաշինքներ ձեւավորելով, զինվելով, բանակի համապարփակ ռեֆորմացիայի, վերակազմակերպման և վերաձևավորման միջոցով։
    Միջնաժամկետ հեռանկարում` Արցախից օկուպացված տարածքների դեօկուպացիա և Արցախի կայուն զարգացման ապահովում` Հայաստանի Հանրապետության հետ ընդհանուր ինտեգրացիոն գործընթացի մեկնարկով։
    Երկարաժամկետ հեռանկարում` ավելի հավակնոտ ու մեծ ծրագրեր, որոնց մասին խոսելն այսօր իմաստ չունի։
    Այսօր նույնիսկ միջնաժամկետ հեռանկարի մասին խոսելն է անիմաստ հատկապես նրանց ականջներին, ովքեր միայն այսօրվա ու այս պահի համար են ապրում։
Կարճաժամկետ հեռանկարը իր հերթին պետք է բաժանվի ներքին և արտաքին կոմպոնենտների, յուրաքանչյուր դեպքում կոմպետենտ ակտորների ներգրավմամբ։
Բայց սա արդեն դարձավ կառավարության ծրագիր, ուստի բավարարվենք այսքանով։
Աղբյուրը՝ artsakh.news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։