ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ

«Արմենական» կուսակցությանն անդամակցելու համար անհրաժեշտ է

  • Կուսակցության անդամ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կուսակցությունն ունի անդամության երկու կարգ`
  • 1)  գործող անդամներ,
  • 2) Քաջալերող (օժանդակ) անդամներ:
  • Գործող անդամները ընդունում են կուսակցության կանոնադրությունն ու գաղափարախոսությունը և շարժվում դրանց համեմատ: Գործուն անդամների համար պարտադիր են կուսակցության որոշումները:Քաջալերող (օժանդակ)  անդամները վճարում են անդամավճար և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում են կուսակցության գաղափարների տարածմանը, ընտրություններում` հաղթանակին, առանց կուսակցության ընտրովի պաշտոններում ընտրելու կամ ընտրվելու իրավունքի:
  • Կուսակցությանն անդամագրվում են.
  • Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն՝
  • 1) Կուսակցության տարածքային Շրջանակի Մասնաժողովի որոշմամբ,
  • 2) Կուսակցության Կեդրոնի որոշմամբ:
    • Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը և մուծման կարգը սահմանվում է Կուսակցության Կեդրոնի կողմից:

 

Կուսակցության անդամի իրավունք չունի՝

  • Կուսակցության անդամն իրավունք չունի`
  • Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած իր ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:
  • Կուսակցության Կեդրոնի որոշմամբ Կուսակցության անդամների համար կարող են սահմանվել նաև Կուսակցության, նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի այլ սահմանափակումներ:

 

Կուսակցության անդամի իրավունք չունի՝

Կուսակցության գործուն անդամն իրավունք ունի՝

1) ընտրել և ընտրվել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ (այդ թվում` տվյալ մարմինների պատվիրակ, նախագահության անդամ, ղեկավար կամ ատենադպիր), տարածքային և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար մարմինների անդամ (այդ թվում` տվյալ մարմինների նախագահ, ղեկավար կամ քարտուղար) կամ վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ`  բացառությամբ կուսակցության կանոնադրության 9.8 կետի «1» ենթակետով նախատեսված դեպքից,

2) ընդգրկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին ցուցակում, առաջադրվել որպես Կուսակցության թեկնածու` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մյուս մարմինների ընտրովի, քաղաքական կամ քաղաքացիական նշանակովի պաշտոններում ընտրվելու (նշանակվելու) նպատակով` բացառությամբ կուսակցության կանոնադրության 9.8 կետի «1» ենթակետով նախատեսված դեպքից,

3) Կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ,

4) մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,

5) կասեցնել և վերականգնել Կուսակցությանն իր անդամությունը,

6) իր դիմումի համաձայն դուրս գալ Կուսակցությունից,

7) օգտվել կանոնադրությամբ և օրենքով նախատեսված այլ իրավունքներից:

 

Կուսակցության անդամը պարտավոր է՝

 

1) գործել Կուսակցության կանոնադրության շրջանակներում,

2) կատարել Կուսակցության համագումարի և վերադաս մարմինների որոշումները,

3) մասնակցել կուսակցության՝  իր կազմակերպության  ժողովներին   և  միջոցառումներին,

4) հավատարիմ լինել կուսակցության գաղափարախոսությանը և ավանդված վարքի կանոններին,

5)  պահպանել կուսակցության անդամների համար օրենքով նախատեսված սահմանափակումները և կատարել սույն կանոնադրությամբ և օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

 

«Արմենական» կուսակցությանն անդամակցելու նպատակով կարող եք ներկայացնել նաև առցանց դիմում, լրացնելով ստորև բերված հայտը։ Այն կուսակցության քարտուղարություն մուտքագրվելուց և ուսումնասիրվելուց հետո՝ կստանա պատշաճ ընթացք, և կհրավիրվեք ծանոթության հարցազրույցի։

Անդամակցության հայտ

Միաժամանակ հայտնում եմ, որ տեղեկացված եմ այն մասին, որ կուսակցության բարձրագույն և բոլոր ընտրովի պաշտոններում առաջադրվելու, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն միայն կուսակցության «Գործուն անդամները»։